Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 14-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։
Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։
Հայ-նորվեգական գործարար կապերի ամրապնդման համատեքստում Նարեկ Հովակիմյանն առաջարկել է դիտարկել նորվեգական ընկերությունների մասնակցության հնարավորությունները Հայաստանում իրականացվող ներդրումային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման և Համաշխարհային առևտրի կենտրոնի հիմնման նախագծերին։
Նարեկ Հովակիմյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում...
Խաղաղության պայմանները կփոխվեն, եթե Կիեւը հրաժարվի Մոսկվայի նոր առաջարկից. Պուտին
Նախագահի խոսքով՝ «երկրի վրա, մարտական շփման գծում իրողությունները հետագայում ևս փոխվելու են ոչ հօգուտ Կիևի ռեժիմի, և բան...
Տիխանովսկայան աջակցության խոսք է հայտնել Փաշինյանին՝ Լուկաշենկոյի դեմ ելույթի համար
Բելառուս ընդդիմադիր գործիչ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է վարչապետ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելո...
ԵՄ-ում Հայաստանին և Ուկրաինային ոչ ոք չի սպասում. Մեդվեդև
Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն (ԵՄ), Ուկրաինան եւս մոտ ապագայում դրան չի գհասնի, վստահ է ՌԴ...