Զախարովան՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակի մասին
Շատերն ուզում են տապալել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և քիչ բան չեն արել դրանց վնասելու համար, սակայն Ռուսաստանն ամեն ինչ արել է, որ այդ փորձերն ապարդյուն լինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա իրավիճակին։
Նրա խոսքով՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները միշտ առաջնահերթություն են եղել մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական:
«Դրանք միշտ կառուցվել են իրավահավասարության, շահերի փոխադարձ հաշվի առնելու, տարածաշրջանում իրավիճակի գիտակցման ըմբռնման վրա», - ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ ՌԴ-ի հասցեին երբեմն ոչ ադեկվատ և խիստ վիրավորական հայտարարությունները, երկկողմ կապերի խաթարմանն ուղղված ապակառուցողական միջոցառումները առաջին հերթին անդրադարձով հարվածեցին Հայաստանի ժողովրդին՝ խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Այս կայունության մեջ ներդրվել, զոհաբերվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում ապրող բազմաթիվ մարդկանց, և ոչ փոքր չափով՝ Ռուսաստանի քաղաքացիներ զինծառայողների, սահմանապահների կյանքեր ու ճակատագրեր։
«Մենք մեր հարաբերությունները դուրս ենք բերում ցանկացած գահավիժումից, որի մեջ դրանք բազմիցս փորձել են մտցնել խելագար գլուխներ, որոնք ինձ թվում է, երբեմն կա՛մ ոչ մի բանի մասին չեն մտածել, կա՛մ պարզապես մտածել են փողի կամ սեփական հավակնությունների մասին», - ավելացրել է նա:
Դիվանագետը հավաստիացրել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը միշտ ընկերություն կանի, կզարգացնի հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ, բացառիկ անձնավորությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական երկնակամարներում: Խոսքը ժողովուրդների, երկու երկրների մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
«Բելառուսի պարագայում դա շռայլություն է»․ ՀՀ-ն բողոքի հայտագիր է ուղարկել Բելառուսին. ԱԳՆ
Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ Փաշինյանի՝ կազմակերպությունից դուրս գալու ելույթի մասին
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ...