Հայաստանը պաշտոնապես միացել է ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Հայաստանը դարձավ 43-րդ երկիրը, որը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։
Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։
Բացման խոսքում ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը ջերմորեն ողջունել է Արտեմիսի համաձայնագրին միանալու Հայաստանի որոշումը՝ ընդգծելով գիտության, տիեզերական հետազոտության, աստղագիտության ոլորտներում Հայաստանի՝ պատմականորեն արձանագրած մեծ նվաճումները։
Նախարար Հայրապետյանն, ընդգծելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի երկարամյա գործընկերությունը, նշել է, որ այս իրադարձությունը մեծ քայլ է երկու երկրների միջև գիտության, մասնավորապես, տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում:
«Բարդ ժամանակները մեզ ստիպում են փնտրել նոր հնարավորություններ, գտնել նորարար լուծումներ՝ մեր հայացքը ուղղելով դեպի վեր՝ Տիեզերք, որտեղ չկան սահմաններ. երազելու, մեծ երազանքներն իրականացնելու համար այն բացառիկ հնարավորություն է։ Մարդու՝ Լուսին վերադարձի ու Լուսնից այն կողմ ճանապարհորդության մասին այս նախաձեռնությանը միանալով՝ Հայաստանը դարձավ տիեզերքի կայուն և խաղաղ հետազոտության մեծ տիեզերական ընտանիքի անդամ», - նշել է Մխիթար Հայրապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունները
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում...
Լեւոն Տեր-Պետրոսյանը կղերաֆեոդալական էլիտան համախմբելու փորձեր է անում. Փաշինյան
2020 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները «Պատերազմ, թե խաղաղություն....
Արցախի տեղեկատվական շտաբը անդրադարձել է ԱԺ-ից հնչվող հայտարարություններին
Վերջին օրերին ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, կրկին շատ է խոսվում Արցախի Հանրապետու...
Ինձ ասում էին՝ քաղաքացու ձեռքը պոկվել է, նման բան չկա, մատերից 3-ը հեռացվել են, բայց եթե հատուկ միջոցը գետնից չվերցներ, նման բան տեղի չէր ունենա․ Փաշինյան
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստի...