«Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է». Արայիկ Հարությունյան
Բագրատ Ֆեյքազանը քիչ առաջ սուտը ստի հետևից շաղ տվեց Կառավարության շենքի դիմաց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Օրվա սուտ համար 1․ Բագրատ Ֆեյքազանն ասում է, որ իբր վարչապետն ասել է՝ «պետք լիներ իրան կգցեի բագաժնիկը կբերեի մոտս»:
Կատարյալ սուտ, ինչին չդիմացավ ռոբական լրագրողն ու ուղղեց Ֆեյքազանին, որ վարչապետն ասել է՝ «ինձ մեղադրում են բռնապետ լինելու մեջ, եթե բռնապետ լինեի կգցեի բագաժնիկը կբերեի: Բայց ես Հայ առաքելական եկեղեցու սովորական հետևորդ եմ ու նման բան չի կարող լինել»:
Օրվա սուտ համար 2․ Բագրատ Ֆեյքազանն ասել է, որ վեց տարվա մեջ կառավարության նիստ երբեք չի հետաձգվել:
Կատարյալ սուտ, ինչին կրկին լրագրողները չդիմացան ու հակադարձեցին, որ եղել է նման բան: Ֆեյքազանին տեղեկացնեմ, որ նման իրավիճակներ եղել են բազմիցս, երբ Ազգային ժողովում զեկույցները երկարել են և վարչապետը պետք է հանդես գար եզրափակիչ ելույթներով, ինչպես այսօր է:
Ֆեյքազանին սրբազան մի՛ ասա, մեղք է», - գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ես ասել եմ նկարներ ունե՞մ, hիվա՞նդ է դա․ Բագրատ Սրբազանը՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարության մասին
Ի՞նչ նկարներ, ես ասել եմ նկարներ ունե՞մ, հիվանդ է դա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառ...
Կառավարության այսօրվա նիստը տեղափոխվել է. հայտն է պատճառը
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:«Վարչապետ Նիկ...
Այլ հատվածներում սահմանները չսահմանազատվեցին փոխադարձ պայմանավորվածությամբ, մեզ մոտ էլ կային խնդիրներ. Փաշինյան
Սահմանազատման հետ կապված իրադրության մեջ կա շատ մեծ թյուրըմբռնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հ...
Համաձայնեք, որ սա ծիծաղելի է. Հակոբ Արշակյան
Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիա...