Քաղաքականություն

Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը

Ազգային ժողովը հաստատեց 2023 թվականի բյուջեի կատարողականը
Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Հաշվետու տարում պետական…

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:


Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը` 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:


2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:


Գնաճը կազմել է 2%` զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9%-ային կետով և կազմել 12․6%, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6%-ով:


Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը), իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1%-ը):

Նմանատիպ հոդվածներ

Ինձ ասում էին՝ քաղաքացու ձեռքը պոկվել է, նման բան չկա, մատերից 3-ը հեռացվել են, բայց եթե հատուկ միջոցը գետնից չվերցներ, նման բան տեղի չէր ունենա․ Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250