«ԼՂ-ից տեղահանվածների համար կմեկնարկի բնակարանային աջակցության նոր ծրագիր». փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությանը։ Նրա խոսքով՝ հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, որը, սակայն, ցուցաբերված աջակցության միայն այն մասն է․
«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասել է նա։
Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ առաջիկայում ԼՂ-ից տեղահանվածների համար բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիր կմեկնարկի։ Աջակցության շահառու կլինեն նրանք, որոնք մտադիր են Հայաստանում երկարատև բնակություն հաստատել․ պարտադիր պայմաններից է լինելու շահառու ընտանիքի բոլոր անդամների՝ Հայաստանի քաղաքացի լինելը։ Ծրագրային աջակցություն կլինի 3 հիմնական ուղղությամբ՝ բնակարանի գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանի հիփոթեքի մարում։ Բնակարանի գնման կամ տան կառուցման համար յուրաքանչյուր մարդու հաշվով կտրամադրվի 3, 4 կամ 5 մլն դրամ աջակցություն։
Տիգրան Խաչատրյանը չի բացառել հավանականությունը, որ 2025թ․ հունվարից 1-ից վարձակալության ծախսերի աջակցությունը կարող է դադարել աշխատունակ տարիքի անձանց համար, ու օգնությունը կհասցեագրվի առավելապես երեխաներին, հաշմանդամներին ու թոշակառուներին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
«Ինչո՞ւ եք գողանում մեքենաները». Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները
Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Պարեկները պահան...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...