Վաշինգտոնը պատրաստ է սիրախաղ անել․ Պեսկով
Վաշինգտոնը պատրաստ է սիրախաղ անել նեոնացիստների հետ, և դա հաստատում է նեոնացիզմի գաղափարների տարածման հետ կապված ՌԴ մտավախությունների հրատապությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«ԱՄՆ-ն պատրաստ է նույնիսկ նեոնացիստների հետ սիրախաղ անելու։ Դա եւս իր հերթին հավելյալ անգամ հաստատում է աշխարհում նեոնացիզմի գաղափարների տարածման նման միտումների հետ կապված մեր մտավախությունների հրատապությունը», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով «Ազովին» զենք մատակարարելու արգելքը վերացնելու ԱՄՆ վարչակազմի որոշման նկատմամբ Կրեմլի վերաբերմունքի մասին հարցին:
ԱՄՆ վարչակազմը հանել է ուկրաինական ազգայնական «Ազով» գումարտակին զենք մատակարարելու արգելքը, ավելի վաղ հայտնել էր Washington Post թերթը ՝ վկայակոչելով պետդեպարտամենտը:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Այո՛, պատրաստ ենք 1 ամսվա ընթացքում ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...