Միշելը ցանկանում է թույլ չտալ ֆոն դեր Լեյենին մասնակցել ԵՄ առաջնորդների հանդիպմանը․ ԶԼՄ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ցանկանում է թույլ չտալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին մասնակցել հանդիպմանը, որի ընթացքում ԵՄ առաջնորդները կքննարկեն Եվրամիության ղեկավարությունում առանցքային պաշտոնների բաշխումը, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետների, պաշտոնատար անձանց եւ ԵՄ երկրների կառավարությունների ներկայացուցիչների յոթ աղբյուրներ:



«ԵՄ առաջնորդների եւ նրանց օգնականների հետ բանակցություններում Եվրախորհրդի նախագահն առաջարկել է Եվրահանձնաժողովի ղեկավարին հանել հունիսի 17 - ի հանդիպման մասնակիցների թվից, որտեղ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵՄ-ում բարձրագույն պաշտոնները»,
- գրում է հրատարակությունը:


Նշվում է, որ ԵՄ որոշ պետություններ դեմ են Միշելի առաջարկին: Եմ մի շարք երկրների կարծիքով՝ Միշելը փորձում է խափանել ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով:


Ավելի վաղ Euractiv պարբերականը հայտնել էր, որ Շառլ Միշելը, թեև անուններ չնշելով, բայց բացահայտ քննադատել է ֆոն դեր Լյայենին՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի ղեկավարությունը խախտում է այդ մարմնի անկողմնակալության սկզբունքը, որն ուղղակիորեն նախատեսված է ԵՄ պայմանագրերով:


Politico-ն, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել է, որ նրանք կասկածներ ունեն ֆոն դեր Լյայենի՝ երկրորդ ժամկետով ընտրվելու հավանականության վերաբերյալ, քանի որ նրան ավելի հաճախ են քննադատում սխալների համար: Մասնավորապես, Եվրախորհրդարանի ընդդիմադիր ուժերը քննադատել են նրա գործողությունները կորոնավիրուսի համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի ընթացքում, երբ Բրյուսելը դեղագործական հսկաներից պատվաստանյութի ոչ թափանցիկ եւ ակնհայտորեն ավելորդ գնումներ էր կատարում: Բացի այդ, վերջին ամիսներին ԵՀ-ն բախվել է եվրոպացի ֆերմերների զանգվածային բողոքի հետ, որոնք Բրյուսելի գյուղատնտեսական քաղաքականությունն իրենց աղետալի վիճակի պատճառ են համարում: