Հոգևորականը մատուցում է ձեր hոգեհանգստյան կարգը, դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Եկել եք հիմա ԱԺ նիստում քննարկում եք ուղերձի ձեր բովանդակությունը և մեզ մեղադրում եք՝ մենք հրաժարվում ենք գալ նիստի և քննարկենք ուղերձի բովանդակությունը, Է քննարկում ենք։ Այս մասին ԱԺ-ում խմբակցության անունից ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Եկել, խոսում եք մեր ծրագրից, մենք պատասխանում ենք, ասում եք՝ վախենում եք գաք ծրագրից մեր հետ խոսել։ Ձեր տրամաբանությունը էրոզիայի է ենթարկվել ժողովուրդ ջան, ընդհանրապես եթե վախենայինք կգայինք։ Երեկ էլ Գառնիկ Դանիելյանն ասում է մեզանից վախենում են դրա համար չեն գալիս նիստի, բայց հակառակը, եթե վախենայինք՝ կգայինք։ Էն թթենու պատմությունն է։ Այդ ֆիլմը հիշում եք, չէ՞ որ ասում ա ՝ կլինի թողնես մի հատ քեզ ծեծեմ, կողքից նայեն, որ քեզ ծեծում եմ։
Բա ասում էիք ձայներն ունենք, ՔՊ-ականները միացել են, մի ժամ հետո 96 հատ մի ժամ տվեցիք, հիմա եկել ասում եք՝ ուղերձ, որը ոչ մի իրավաբանական ուժ չունի»,- ասաց Կոնջորյանը։
Ապա` նա հարց ուղղեց ընդդիմությանը։
«Ժողովո՛ւրդ ջան, դուք այս կարգավիճակը զգո՞ւմ եք, զգո՞ւմ եք, թե ձեզ հետ ինչ է անում Բագրատ Գալստանյանը։ Բագրատ Գալստանյանը մի հատ անվերջանալի, շարունակվող հոգեհանգստյան կարգ է մատուցում արդեն մի ամիս, ձեր քաղաքական հոգեհանգստյան կարգն է մատուցում։ Ես արձանագրում եմ՝ արդեն մեկ ամիս է՝ հոգևորականը մատուցում է ձեր հոգեհանգստյան կարգը և դրան էլ հաջորդելու է ձեր օղորմաթասը»,- եզրափակեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու Հայաստանի որոշումը երկրի վերակողմնորոշումն է դե...
Կառավարության հրաժարականի նախագծի քննարկումը հետաձգվել է․ որն է պատճառը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»...
Ռուսաստանից մեկնաբանել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հայտարարությունը
Անհրաժեշտ է սպասել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) երկրի դուրս գալու որոշման վերաբերյալ Հայ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարաություն է տարածել․«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը...