ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել. նա այդ փողով խաղադրույքներ էր արել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։
Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200 հազար դրամ։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին Աշտարակի բաժին է ներկայացել 44-ամյա տանտերը և խոստովանել, որ մայիս-հունիս ամիսների տարբեր օրերի ինքն է պահարանից պարբերաբար փող վերցրել և խաղադրույքներ արել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն այցելել է երկաթգծի փլուզված հատված, զրուցել ու սուրճ խմել շինարարների հետ
Հեղեղումների հետևանքով փլուզվել է Ախթալա տանող կամուրջը, կառուցվել է հետիոտնային ժամանակավոր կամուրջ: Այս մասին իր թելեգ...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետ...