Փաշինյանի մոտ ցանկություն է առաջացել ներկայացումը դիտելու, ես ուղարկել եմ հրավիրատոմս. ռեժիսոր
Մարդու մոտ ցանկություն է առաջացել ներկայացումը դիտելու, ես ուղարկել եմ հրավիրատոմս: Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է «Ցանկապատ» ներակայացման սցենարի հեղինակ, ռեժիսոր Տիգրան Գյուլումյանը:
«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ես գալու եմ ՀանդArt, հրավիրեք կգամ, ես այդ խոսքի վրա հրավիրել եմ, այսինքն, ցանկություն է հայտնել, հրավիրել եմ, ուղարկել եմ հրավիրատոմս»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է, թե որքանով է համաձայն Փաշինյանի՝ ներկայացումը դիտելուց հետո արտահայտած մտքերին, Գյուլումյանը պատասխանել է.
«Յուրաքանչյուր ոք այդտեղ ինձ համար հանդիսատես էր, և յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կարծիքը: Ներկայացումն ուժեղ է նրանով, որ հարցեր է առաջացնում հանդիսատեսի մոտ: Թե որքանով եմ կողմ, որքանով եմ դեմ, դա արդեն քաղաքական է, չեմ արձագանքի»:
Հարցին՝ հետևություն արե՞լ է Փաշինյանի հնչեցրած մտքերից հետո, հետևությունն այն էր, որ ներակայացումն ազդեցիկ է:
«150 և ավելի անգամ խաղացել ենք, ի՞նչ հետևության մասին է խոսքը: Հետևությունն այն էր, որ այո՛, ներկայացումն ինքն իրենից ազդեցություն է ներկայացնում, որ մարդկանց մոտ ցանկություն է առաջացնում խոսելու, արտահայտվելու: Կարևոր չի՝ դա իմ սրտո՞վ է, թե իմ սրտով չէ: Այդ առումով հետևություն եմ արել՝ ներկայացումը ճիշտ ներկայացում է»,- հավելել է Տիգրան Գյուլումյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հունգարական փողերը չեն ուղարկվի Ուկրաինա. Օրբան
Հունգարիայի վարչապետն Վիկտոր Օրբանը իր կոշտ դիրքորոշումն է հայտնել Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ: Նրա հայտարարությ...
Արմեն Սարգասյանի գրասենյակը` սկանդալային լուրի մասին
Մամուլում շրջանառվող՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանին վերագրվող խոսքերն աղավաղված մեկնաբանություններ են,...
«Այսօր մենք կրկին կանգնած ենք լուրջ վտանգի առաջ». Շոյգու
Ռուսաստանի բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված գալա երեկոյին ՌԴ պաշտպանության նախա...
Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է: Այս մասին հայտնել...