Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել․ Վիտալի Բալասանյան
Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ադրբեջանի հետ մենք հիմա կապ չունենք, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։
Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն։
2023 թվականի հունվարից ես ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել, դրանից հետո ես չգիտեմ ինչ բանակացություններ են վարել։
Իսկ մինչև 2022 թվականի դեկտեմբերի վերջ բանակացությունները վարել եմ ես։ Իմ բանակցելու ժամանակ Ադրբեջանը ոչ մի բան չէր պահանջել»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...