Բագրատ Սրբազանը՝ արտահերթ նիստ չանցկացնելու մասին
Այնպես չէ, որ մենք անակնկալի ենք եկել, և չգիտեինք՝ ինչ էր լինելու: Այնպես չէ, որ շատ հույսով լցված էինք, և այսպիսի մեծ անակնկալ տեղի ունեցավ մեր կյանքում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով այն մասին, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու ընդդիմության միջնորդությունը:
«Երևի թե, մի կարճ հանդիպում կունենանք մեր քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ենք անելու: Երևի թե, մենք պիտի կամ պարզապես իրենց գործի չթողենք, կամ իրավունք չտանք շարժվելու: Աշխատանք չեն էլ անում, պիտի զրկենք իրենց աշխատանքի այդ իմիտացիայից»,-ասաց Բագրատ Սրբազանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրեց քննարկման:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ հրավիրելու՝ ընդդիմության առաջարկը:
Նմանատիպ հոդվածներ
Անդրանիկ Քոչարյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու հնարավորության մասին
ՔՊ-ի օրակարգում արտահերթ նիստ հրավիրելու հարց չկա, այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Անդրան...
Հնարավոր է, որ Էմանուել Մակրոնը հրաժարական կտա․ ԶԼՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է հրաժարականի հնարավորությունը՝ իր կողմից նշանակված Ազգային...
Ռուբինյանը՝ ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչների պարբերաբար հնչող հայտարությունները օգտակար չեն հայ-ռուսական հարաբերությունների համար։ Այս մասին...
Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հնարավոր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին
Ելիսեյան պալատը հերքել է Էմանուել Մակրոնի ՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մտադրության մասին լուրերը: Այս...