Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հարձակումը Խարկովի մարզում ձախողվել է, գրում է Bild թերթը:
Զելենսկին տեսաուղերձում նշել է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։
«Շատ նշանակալի արդյունք է այն, որ ռուսական բանակը չկարողացավ իրականացնել Խարկովի օպերացիան։ Այժմ մենք հնարավորինս հետ ենք պահում նրանց և ոչնչացնում ռուսական ստորաբաժանումները, որոնք մտնում են մեր հողը և ահաբեկում Խարկովի մարզը։ Ուղղությունն ամրապնդվում է և էլ ավելի ուժեղ կլինի»,- ասել է Զելենսկին։
Ռուսաստանը հարձակողական գործողություն է սկսել Խարկովի ուղղությամբ մայիսին։ Ռուսական բանակի զորքերը Բելգորոդի շրջանի տարածքից հատել են ուկրաինական սահմանը՝ Վոլչանսկի և Խարկովի ուղղությամբ, սակայն չեն կարողացել առաջ շարժվել 7-8 կիլոմետրից ավելի։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայում ճեղքման հասնելու համար. Bloomberg
Պուտինին քիչ ժամանակ է մնացել Ուկրաինայում ճեղքման հասնելու համար: Գրում է Bloomberg-ը: Հրատարակությունը գրում է, որ այժ...
ՀՕՊ-ը Կրասնոդարի երկրամասում գիշերվա ընթացքում 29 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել և որսացել են 29 անօդաչու սարք և հինգ «Նեպտ...
Ուկրաինան հայտարարել է, որ «Storm Shadow» հեռահար հրթիռներով հարվածներ է հասցնում ՌԴ-ին Լոնդոնի թույլտվությամբ
Ուկրաինացի զինվորականները օգտվել են բրիտանական իշխանությունների թույլտվությունից՝ «Storm Shadow» հեռահար հրթիռներով խոցե...
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երկար ժամանակ F-16 կործանիչները որպես առաքման...