Իսրայելցի նախարար Բենի Գանցը հայտարարել է Նեթանյահուի կառավարությունից հեռանալու մասին
Իսրայելցի նախարար և ռազմական գործողությունների նեղ կաբինետի անդամ Բենի Գանցը կիրակի հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի արտակարգ կառավարությունից դուրս գալու մասին այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը չկատարեց մի քանի շաբաթ առաջ նրա վերջնագրի պայմանները, այն է՝ չներկայացրեց հետագա գործողությունների պլանները Գազայի հատվածում։
«Ցավոք, Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի իրական հաղթանակ, որը կարդարացնի այն ցավալի գինը, որը մենք շարունակում ենք վճարել: Այսպիսով, այսօր մենք լքում ենք արտակարգ իրավիճակների կառավարությունը ծանր, բայց լի սրտով: Այսօր մենք պայքարում ենք Իսրայելի պետության ճակատագրի համար: Ապագա սերունդներին իրական հաղթանակ ապահովելու համար տեղին է միայն, որ աշնանը, աղետի տարելիցին (ՀԱՄԱՍժի՝ հարձակումը Իսրայելի վրա 2023թ. հոկտեմբերի 7-ին - խմբ.), գնանք ընտրությունների, որոնք ի վերջո կստեղծեն կառավարություն, որը կշահի ժողովրդի վստահությունը և կկարողանա լուծել խնդիրները»,- ասել է Գանցը հատուկ ուղերձում։
Գանցը Նեթանյահուին կոչ է արել նշանակել արտահերթ ընտրությունների ամսաթիվ և թույլ չտալ, որ Իսրայելի ժողովուրդը «պառակտվի»։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանա...
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ցանկության համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստե...
Բագրատ Սրբազանը հայտնել է, որ շարժվում է դեպի Պռոշյան փողոց
Բագրատ Սրբազանը հայտնել է, որ շարժվում է դեպի Պռոշյան փողոց։«Ժողովուրդ ջան, Գառնիկ Դանիելյանի հետ մի խումբ մնացեք, մենք...
Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու, նոր ընտրություններ կազմակերպելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովը ցրելու, նոր ընտրություններ կազմակերպելու մասին:...