Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 9-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունիսի 9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի»,–ասվում է հաղորդագրության մեջ
Նշվում է, որ քամին կլինի հարավարևմտյան՝ 3-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես հունիսի 9-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին երեք անձի մահվան ելքով ավտովթարից
2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղու...
Առողջապահության նախարարությունը` գազաբենզալցակայանի պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին
Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։...