Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.2°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 3.9°C (1967թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.0°C


Նմանատիպ հոդվածներ
Տյումենում անհայտ սեռի երեխա է ծնվել
Բժիշկների տվյալներով դա շատ հազվադեպ ախտորոշում է, բայց իրավիճակը շտկելը, հնարավոր է:Մեկ տարվա ընթացքում Տյումենի...
Հայտնի է, թե ում է զիջել Իլոն Մասկն իր կարողությամբ. Forbes
Ֆրանսիացի միլիարդատեր, LVMH կոնգլոմերատի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն հինգշաբթի շրջանցել է ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկի...
Արկտիկայում հայտնաբերվել են հսկա վիրուսներ
Արկտիկայի ծովային սառույցը տագնապալի տեմպերով նվազում է՝ տասնամյակի ընթացքում 13% - ով: Հսկա վիրուսները կարող են կանգնեց...
Mercedes-ի նախկին գործարանում արտադրվող մեքենաների նոր բրենդը կլինի Maxeed-ը
Mercedes-ի նախկին գործարանում արտադրվող մեքենաների նոր բրենդը կլինի Maxeed-ը, հայտնել են ՌԲԿ-ի աղբյուրները։ Մերձմոսկովյա...