«Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի որոշակի հատվածներ պետք է ապամոնտաժվեն. Տիգրան Ավինյան
Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող «Վերածնունդ» թաղամասի 7-րդ մասնաշենքի ավարտական ակտի հետ կապված և շինարարության ավարտման հետ կապված ունենք համաձայնություն կառուցապատողի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որոշակի հատվածներ պետք է ապամոնտաժվեն, որոնք չեն համապատասխանում նախագծին և պետք է դիմում ներկայացվի ավարտական ակտի համար»,- նշեց նա:
Անդրադառնալով փոսալցման աշխատանքներին՝ քաղաքապետը նշեց, որ արդեն մոտ 80.000մ² աշխատանք արդեն արել են այս տարվա ընթացքում:
«Փոսալցման աշխատանքներից զատ Երևանում իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ մոտ 55կմ ճանապարհի չափով»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետը շեշտեց՝ այս տարի ունեն ավելի խստացված կահավորման պահանջներ:
«Այս տարի քննարկել ենք և ներդրումային կոմիտեում հաստատել ենք Թբիլիսյանը Եղվարդի խճուղուն միացնող կամուրջն ու ճանապարհը կառուցելու նախագիծը: Ունենք Արշակունյաց-Իսակով ճանապարհների նախագիծը, հիմա իրականացվում են օտարման գործընթացները»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոն...
Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի
«Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նի...
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, դրանց տեղերը վերանայվելու են. Ավինյան
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, միանշանակ դրանց տեղերը վերանայվելու են: Այդ մասին ԱԺ-ո...