Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի
«Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված` քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով:
Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:
«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոն...
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, դրանց տեղերը վերանայվելու են. Ավինյան
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, միանշանակ դրանց տեղերը վերանայվելու են: Այդ մասին ԱԺ-ո...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...