Փարիզում կուժեղացնեն անվտանգությունը Բայդենի այցի ժամանակ
Փարիզում մի քանի օրվա ընթացքում անվտանգության միջոցառումները կուժեղացվեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ֆրանսիա կատարած այցի ֆոնին՝ Նորմանդիայում դաշնակցային զորքերի վայրէջքի 80-ամյակի կապակցությամբ, չորեքշաբթի հայտնել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրան:
Ավելի վաղ առավոտյան Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը: Ֆրանսիայում ԱՄՆ առաջնորդը կմասնակցի Նորմանդիայում դեսանտի վայրէջքի տոնակատարությանը և նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններ կվարի Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և կլիմայի վերաբերյալ:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը Ֆրանսիայում կլինեն 2024 թվականի հունիսի 5-ից մինչեւ հունիսի 9-ը՝ կիրակի: Այդ կապակցությամբ անվտանգության միջոցառումներն ընդունվել են ոստիկանության պրեֆեկտուրայի ծառայությունների կողմից», - ասված է հաղորդագրության մեջ, որը գերատեսչությունը հրապարակել է սոցցանցում
«Ոստիկանությունը թույլատրել է տեսանկարահանել, ձայնագրել եւ փոխանցել այն պատկերները, որոնք արվել են թռչող սարքի վրա տեղադրված տեսախցիկների միջոցով»՝ անվտանգությունն ապահովելու եւ ահաբեկչությունները կանխելու համար: Թույլտվությունը գործում է Փարիզի տարածքում հունիսի 5-ի վաղ առավոտից մինչև հունիսի 9-ի ժամը 14-ը, հայտնել են իրավապահները:
Չորեքշաբթի առավոտյան 9-ից 12-ը ուղղաթիռից նմանատիպ նկարահանումների համար առանձին թույլտվություն է տրվել «ժամանելուն պես նախագահական ավտոշարասյան անվտանգությունն ապահովելու համար»: Այն տարածվել է ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Վալ դե Մարնի արվարձանային դեպարտամենտի վրա, որտեղ գտնվում է Օրլի օդանավակայանը, ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, անվտանգության պարագիծը կտեղադրվի Փարիզի մի շարք շրջաններում՝ ամերիկյան առաջնորդի այցի ընթացքում։ Այսպես, ճանապարհային երթեւեկությունը մինչեւ կիրակի կփակվի Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնի մի քանի փողոցներում, իսկ շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, առավոտից մինչեւ երեկոյան ժամը 23-ը, կարգելվի Ելիսեյան դաշտերով երթեւեկությունը, հաղորդել Է ոստիկանությունը: Այդ օրը Բայդենների զույգին կընդունի Մակրոնը։
Ցանկապատված տարածք անցնել ցանկացողները ստիպված կլինեն անցնել իրավապահների զննում, ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիճակը վատանում է.WSJ
Քաղաքական գործիչների խոսքով՝ Բայդենի զրուցակիցները արձանագրում են նախագահի վիճակի վատթարացոման և պետական գործերում նրա ն...
Ուկրաինայի նախագահի գրասենյակում հայտարարել են ռազմական գործողություններում բոլոր կարմիր գծերը հանելու մասին
Ուկրաինական հակամարտությունում այլևս սահմանափակումներ չկան և սկսվել է դրա էսկալացիան։ Այս մասին իր Telegram ալիքում գրել...
Լուկաշենկոն պատմել է, թե ինչի մասին է մշտապես վիճում Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ եղանակի պատճառով մշտապես վիճում է Պուտինի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր...
Նազելի Բաղդասարյանն արձագանքել է Փաշինյանի Բաքու այցելելու հայտարարությանը
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հա...