Կիրանցում դպրոցի շենքի շահագործման համար հաշվի կառնենք գյուղացիների պահանջը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատումից հետո ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղում կառուցված նոր դպրոցի շենքի հետագա շահագործման կամ այլ դպրոցի կառուցման որոշումը կկայացվի հաշվի առնելով կիրանցեցիների առաջարկություններն ու պահանջը։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ-ում ներկայացնելով 2023-ի բյուջեի կատարողականը։
Նշենք, որ սահմանագիծն անցնելու է Կիրանցի նոր դպրոցի անմիջական հարևանությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, ներողություն խնդրելով բնակիչներից, Կիրանցում նոր դպրոց կկառուցեն։
«Կիրանցում մենք գործող դպրոց ունենք այլ շենքում, նոր դպրոցի շենքը ավելի մոտ է գտնվում սահմանին և մենք ասել ենք, որ առաջնորդվելու ենք բնակիչների առաջարկով և պահանջով։ Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար։ Բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չեն գտնի երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»,–ասաց Անդրեասյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոն...
Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի
«Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նի...
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, դրանց տեղերը վերանայվելու են. Ավինյան
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, միանշանակ դրանց տեղերը վերանայվելու են: Այդ մասին ԱԺ-ո...