Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել
Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել: Այս մասին NEWS.am-ին պատմել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
Նա ասել է, որ այսօր շինարարական աշխատանքներ իրականացնողներն առանց տան բնակիչներին տեղյակ պահելու քանդել են այգու հենապատը. այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակներում ճանապարհի լայնացման աշխատանքներ էին կատարվում: «Անգամ քանդելուց առաջ չեն ասել: Մայրս է եղել տանը, դուրս է եկել և տեսել, որ այգու հենապատն ամբողջությամբ քանդված է: Մայրս աշխատակիցներին հարցրել է, թե ինչո՞ւ են առանց իրենց տեղյակ պահելու նման բան անում, ասել են՝ ձեզ պիտի տեղյակ պահած լինեին»,-պատմել է Աճարկուտի բնակիչը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ից մեկնարկել էր Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ճանապարհը կլայնացվի, անցանելի կդառնա նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհը պետք է շահագործման հանձնվի երկու ամսվա ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Երևանի մի քանի փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի. քաղաքապետարան
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնի կազմակերպչական աշխատանքների, տաղավարների և բեմերի տեղադրման և այլ բարձր ձայնով մոն...
Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի
«Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նի...
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, դրանց տեղերը վերանայվելու են. Ավինյան
Բոլոր այն հատվածներում, որտեղ կանգառները տրամաբանական տեղում չեն, միանշանակ դրանց տեղերը վերանայվելու են: Այդ մասին ԱԺ-ո...