ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայծակի հարվածից 15 մարդ Է տուժել․ երեխաներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց․ Չեխիա
Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքում կայծակի հարվածից 15 մարդ Է տուժել: Այս մասին հունիսի 2-ին հայտնել Է Ոստիկանությունը X սոցիալական ցանցում։
«Այսօր կեսօրին Վրատիսլավիցի ամրոցի այգում (Լիբերեց քաղաքի թաղամաս) կայծակը հարվածել է գետնին և վիրավորել 15 մարդու։ Ներկայումս ապահովում ենք շտապօգնության մեքենաների անարգել երթևեկությունն ու ցուցաբերում օգնություն», - ասված է հաղորդագրության մեջ:
Ceske Noviny գործակալությունը հավելել է, որ 13 հոսպիտալացվածներից 5 -ը երեխաներ են։ Բացի այդ, մեկ երեխա ուղղաթիռով տեղափոխվել է Պրահայի հիվանդանոց։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 15:30-ին (Երեւանի ժամանակով 17:30-ին), երբ այգում մանկական միջոցառում էր անցկացվում:
Հիվանդանոցի ներկայացուցիչ Վացլավ Ռիչարդը հայտարարել է, որ բոլոր հիվանդները գիտակից են, նրանցից ոչ մեկը այրվածքներ չի ստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Առողջ ապրելակերպ և հեծանվայի կուլտուրա». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել կից գրառել.«Հեծանվորդի օրվա առիթով»:Վարչապետը հեծանիվը վարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոսկե ձեռնոց մրցաշարում Ալավերդին չեմպիոն և փոխչեմպիոն է տվել. Արեն Մկրտչյանն աղետի գոտում է
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.«Բռնցքամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Գավառ-Վարդենիս ճանապարհին. ոստիկաններն ուժով փորձում են բացել ճանապարհը
Լարված իրավիճակ էր Գավառ-Վարդենիս ճանապարհին: Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման եւ ձերբակալված քաղաքացին...
Սևանում հայտնաբերվել է ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին
Այսօր՝ հունիսի 3-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակներ...