Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպին․ 17 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել
Սիրիական Հալեպի մերձակայքի վրա իսրայելական հրթիռային հարձակումը 17 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է Liter.kz-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին։
Աղբյուրը հայտնում է, որ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է հրթիռային հարվածի փաստը, որը հասցվել է հարավ-արևելքից տեղական ժամանակով կեսգիշերին մոտ:
Al Hadath հեռուստաալիքը մանրամասնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Հայյան շրջանում, որը գտնվում է Հալեպից հարավ-արևելք՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 360 կմ հեռավորության վրա: Հարձակման հետևանքով զոհվել են կառավարական զորքերի 17 զինծառայողներ և շիա ռազմական խմբավորումների անդամներ, ևս 15 մարդ վիրավորվել է:
Բացի այդ, Sham FM ռադիոկայանը հայտնում է, որ հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 46-ի: