Խոշոր ավտովթար՝ Կոտայքում, մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Սևաբերդ-Զառ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ բժիշկները, մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։


Վիրավորների մեկը տեղափոխվել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մեկն էլ Աբովյան բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։


Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի, ղեկը և գազաբալոնները կոտրվել ու շպրտվել են։