Վլադիմիր Զելենսկին դժգոհել է ԱՄՆ–ից ստացվող օգնության տեմպերից
ԱՄՆ-ից ստացվող օգնությունը դանդաղում է: Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին The Guardian-ի հետ հարցազրույցում: Իր խոսքով՝ դա խանգարում է նոր բրիգադների համալրմանը: Նա կարծիք է հայտնել, որ Կիևը հատկացված գումարի դեռ փոքր մասն է ստացել:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը տեղյակ է այդ մասին, այդ պատճառով էլ փորձում է ընդլայնել ճակատն Ուկրաինայի հյուսիսում:
Զելենսկին մանրամասնել է, որ այժմ Խարկովի հատվածում ռուսական ուժերի առաջխաղացումը կանխելու համար ստիպված են օգտագործել Դոնբասի ռեզերվը: Նրա խոսքով՝ եթե միջոցները բավարարեին համալրելու բրիգադները, ուժերը Դոնբասից դուրս չէին բերվի:
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմը շարունակվում է. Բագրատ Սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության օրակարգային 3 ուղղություններ
Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով: Այս մասին այսօրվա հանրահավաքի ժամանակ հայ...
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Դեռ քո բաժինը ստանալու ես, Արգիշտի Քյարամյան. Բագրատ Սրբազան
Ո՞նց կարող է ճշմարտության համար պայքարողներին վախեցնել՝ կալանքով, ծեծելով, նեղությամբ, ինչո՞վ կարող եք վախեցնել։ Մեզ ոչ...
Մահացել է ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր Արթուր Չիլինգարովը
84 տարեկանում մահացել է Պետդումայի հայազգի պատգամավոր, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՌԴ խորհրդարանի ստորին պ...