Հնդկաստանի վարչապետը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իշխող դաշինքի հաղթանակի մասին

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահություն է հայտնել, որ երկրում ընտրողները քվեարկել են Ազգային դեմոկրատական ​​դաշինքի (NDA) կառավարության օգտին։ Այս մասին նա հայտարարել է exit poll-ի տվյալների հրապարակումից հետո։


«Վստահաբար կարող եմ ասել, որ Հնդկաստանի ժողովուրդը ռեկորդային թվով քվեարկել է NDA-ի կառավարությանը վերընտրելու համար։ Նրանք տեսան մեր պատմությունը և թե ինչպես է մեր աշխատանքը որակական փոփոխություններ բերել աղքատների, մարգինալացվածների և ճնշվածների կյանքում»,- գրել է Մոդին X սոցիալական մեդիայում (նախկինում՝ Twitter):


Հնդկաստանում համընդհանուր խորհրդարանական ընտրությունները սկսվել են ապրիլի 19-ին և ավարտվել շաբաթ օրը՝ հունիսի 1-ին։ Ընտրությունները, որոնք տևել են 44 օր, ամենաերկարատևներից մեկն է Հնդկաստանում 1947 թվականից ի վեր:

Քաղաքականություն