Ճամփեզրերին որոշակի փլուզումներ են տեսանելի․ Սանոսյանը՝ աղետի գոտու մասին
Հսկայական մաքրման և վերականգնման աշխատանքներ են արդեն իրականացվել Քարկոփում, որը հեղեղումներից ամենատուժած բնակավայրն է, միակն է, որի բնակիչներն ամբողջությամբ տարհանվել են։ Ալավերդիում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Թե՛ մասնագիտական, թե՛ ֆինանսական աջակցության կարիք կունենանք, որովհետև մենք բացի վերականգնողական աշխատանքներից, ենթադրվում է, որ այս հատվածներում որոշակի արտոնյալ ծրագրեր պետք է իրականացնենք բիզնեսի խրախուսման, գյուղատնտեսության ուղղությամբ, այսինքն՝ ոչ միայն այս պահի կարիքները, այլև աջակցության ծրագրեր մարդկանց ոտքի կանգնելու, իրենց տնտեսությունը, բիզնես գործունեությունը նորից ծավալելու ուղղությամբ»,- ասաց Սանոսյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների՝ ավելի քան 40 ներկայացուցիչների այցին։
Նախարարը նաև դիմեց քաղաքացիներին՝ ուշադիր լինել անկած կենդանիներ նկատելիս, անպայման տեղեկացնել պատասխանատու մարմիններին՝ հնարավոր համաճարակային իրավիճակներից խուսափելու համար։
Ճանապարհների եզրերին որոշակի նստեցումներ են արդեն տեսանելի, փլուզումներ, որոնք, օրինակ, 3 օր առաջ չկային, ջուրն իր գործն արել է։ Նախարարը հորդորեց բնակիչներին զգոն լինել։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Երբվանից է ՀՀ քաղաքացիներին բժշկական ապահովագրություն պետք Վրաստան մուտք գործելու համար
Վրաստանում հետաձգել են երկիր բոլոր այցելուների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության ուժի մեջ մտնել...
ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները
2 տարի անց Հայաստանում կգործի առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ Մ...
Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգ...