ՄԻՊ–ը` կաթողիկոսին առնչվող դեպքի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստ է կամուրջ լինել եկեղեցու և պետության միջև։ Նա այդ մասին ասաց ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ` անդրադառնալով Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի հետ տեղի ունեցած միջադեպին։
Մայիսի 28-ին հայտնել էինք, որ ոստիկանները խոչընդոտել են կաթողիկոսի և մի խումբ հոգևորականների մուտքը Սարդարապատ։
«Ես ցանկանում եմ հատուկ արձանագրել, որ մեր եկեղեցու պատմական դերակատարությունը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, և շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերություններն իսկապես ներդաշնակ լինեն։ Կարծում եմ` այդ ներդաշնակությունը խաթարված է. այդ ամենն ուղղակի չտեսնել հնարավոր չէ։ Ես` որպես ապաքաղաքական կառույց, պատրաստ եմ այդ կամուրջը հանդիսանալ բոլոր հնարավոր խնդիրները լուծելու համար»,– նշեց Մանասյանը։
Նա ընդգծեց, որ այս հարցին էմոցիոնալ առումով չի պատասխանի, քանի որ սահմանափակված է մասնագիտական էթիկայի կանոններով, բայց վստահեցրեց, որ պետական մարմիններից պատասխան է պահանջել հասկանալու համար, թե ինչ է եղել։ Նույն հարցով պատրաստվում է խոսել նաև եկեղեցու ներկայացուցիչների հետ։
«Երկու կողմին էլ պետք է լսել հասկանալու համար հարցերը»,– ասաց Մանասյանը։
Պաշտպանը նշեց` թեև ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայցևայնպես իր խոսքը պետք է հավասարակշռված լինի, որպեսզի չվիրավորի կրոնական մյուս համոզմունքների տեր մարդկանց։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...