Մասկի բոլոր ընկերություններին դժվար շրջան է սպասվում Tesla-ի խնդիրների պատճառով. Bloomberg
Tesla-ի էլեկտրամեքենաների արտադրության ընկերության խնդիրները սպառնում են Իլոն Մասկի մյուս ձեռնարկությունների կայունությանը։ Այս մասին գրել է Bloomberg գործակալությունը։
Գործակալությունը նշել է, որ Tesla-ում «անկարգություն է տիրում», չեն դադարում ազատումներն ու ընկել է աշխատակիցների բարոյական ոգին։ Ընկերության արժեթղթերի արժեքն իջնում է, վաճառքը չի ավելանում, եւ որոշ ներդրողներ կարծում են, որ ընկերության ղեկին կանգնած է «ցրված ղեկավար»։
«Tesla-ի ցուցանիշները վերջին մեկ տարում եւ ղեկավարող կազմի կարեւոր անդամների հեռանալը նշում են այն մասին, որ [իրավիճակը] զարգանում է ոչ ըստ պլանի եւ որ ռիսկը ներդրողների համար ավելանում է»,- գործակալությանն ասել է Amalgamated Bank-ի կայուն զարգացման գծով տնօրեն Իվան Ֆրիշբերգը, որին պատկանում է Tesla-ի մոտ 600 հազար բաժնեթուղթ։ Bloomberg-ն ընդգծել է, որ ավելի վաղ, երբ գործերը բոլոր կազմակերպություններում լավ էին, ներդրողներին չէին հուզում հնարավոր բարդությունները՝ կապված այն բանի հետ, որ բոլոր ընկերությունները ղեկավարում է մեկ մարդ։
Tesla-ից բացի, Մասկը կառավարում է եւս հինգ ընկերություն։ Նրա ղեկավարության ներքո աշխատում են SpaceX-ը, որը զբաղվում է տիեզերական տեխնիկայի արտադրությամբ, xAI արհեստական բանականության մշակման սթարտապը, Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերությունը, թունելներ կառուցող The Boring Company ընկերությունը եւ X-ը։
Նմանատիպ հոդվածներ
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել
Հերթական հզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա, հինգշաբթի հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական...
Արեգակի ակտիվ հատվածում հզոր բռնկում է տեղի ունեցել․ ի՞նչ ազդեցություն է այն ունեցել Երկրի վրա
Արեգակի ակտիվ շրջանում, որը պատասխանատու է մայիսին տեղի ունեցած ռեկորդային բևեռափայլերի համար, հունիսի 23-ին M9.3 դասի հ...
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում 3-7-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր...
Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մա...