Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են. Սանոսյան
Ուզում եմ Կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն հայտնել մայիսի 23-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին: Այս մասին այսօր Կառավարության նիստի սկզբում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացնելով իրավիճակը նշել է.
«Դեբետ գետը, որը ամենաջրառատն էր ու ամենամեծ վնասն էր հասցրել, այդ օրը գետում ջրի մակարդակը հասել է մինչև վայրկյանը 50 մետր խորանարդ, այսօր 102 է, այսինքն` 6 անգամից ավել ջուր է եղել, այս պահին մետ 2 մետր ջուր նվազել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել այս աղետալի իրավիճակը շուրջ տասնյակ բնակավայրերում:
Փրկարար ծառայությունը մեծ ուժով ներգրավել է շուրջ 456 փրկարար ծառայողների, որոնք տարհանել են 443 անձ, հիմա միայն Սանահին Կայարան թաղամասն է, որ գետի մյուս ափին է, այնտեղ ունենք 141 անձ, բայց փրկարար պարաններով նրանց ամեն ինչ հասցնում ենք»:
Սանոսյանը նշեց, որ այս աղետի հետևանքով ունենք 4 զոհ:
«Ունենք վնասված հսկայական ենթակառուցվածքներ, մոտ 2 կիլոմետրի է հասնում երկաթուղու տարբեր հատվածների վնասվածքները, դա հիմնականում Այրում կայարանից մինչև Սանահին կայարան հատվածն է, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են:
Բայց, բացի այդ 2 կմ հատվածից վնասված են շատ սյուներ, ենթակայաններ, այսինքն` բացի երկաթգծից, իր հարակից այլ ենթակառուցվածքներ նույնպես վնասված են, և բավականին երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար:
Ախթալա բնակավայրում այս պահին ջրի խնդիր ունենք, այնտեղ ջուրը ջրատար մեքենաներով ենք տեղափոխում»,- ասել է նա: