Քաղաքականություն

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան` Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան` Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
Ի պատասխան հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց. «Այո՛, կհանդիպենք…

Ի պատասխան հարցին, թե Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, որ իր հետ հանդիպման ընթացակարգ կա, եթե ցանկացողներ կան, թող դիմեն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն արձագանքեց. «Այո՛, կհանդիպենք կալանավայրում»։


«Ես էլ գիտեմ, որ ընթացակարգ կա, կայցելեմ կալանավայր՝ հատուկ թույլտվությամբ, հիմա մեզ չեն թողնում այցելել, բայց էն ժամանակ կայցելեմ»,-ասաց Սրբազանը։


Դիտարկմանը, որ Փաշինյանը կալանավայրում չի՝ Սրբազանն արձագանքեց. «Բա որտե՞ղ է, այս պահին չե՞ք տեսնում որտեղ է։ Այս շենքն արդեն իսկ նա կալանավայր է դարձրել, նայեք՝ ինչքան ոստիկաններ կան»,-ասաց նա՝ նկատի ունենալով Կառավարության շենքը շրջափակած մեծաթիվ ոստիկանական ուժերին։

Նմանատիպ հոդվածներ

Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի

ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250