ԱՄՆ-ը գործարան է կառուցում՝ Ուկրաինային 155 մմ տրամաչափի արկեր արտադրելու համար
ԱՄՆ Տեխաս նահանգում բացվել է 155 մմ տրամաչափի հրետանային արկերի բաղադրիչների արտադրության նոր գործարան։ Այս մասին լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով, նոր գործարանի բացումը «էապես կբարձրացնի հրետանային զինամթերքի արտադրության հնարավորությունները», ինչը «հսկայական նշանակություն» ունի Ուկրաինայի համար։
Ավելի վաղ ԱՄՆ բանակի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջը Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է եռապատկել 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրությունը մինչև 2026 թվականի սկիզբը՝ մինչև 100 հազար միավոր։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...
Ոստիկանությունն ԱԳՆ-ի մոտ հավաքված քաղաքացիներին զգուշացրել է՝ եթե գործողությունները չդադարեցվեն, հատուկ միջոցներ կկիրառի
ԱԳՆ շենքը համարվում է հատուկ պահպանվող տարածք:Ոստիկանության ծառայակիցը հայտարարեց այս մասին ԱԳՆ դիմաց։«Տավուշը հանուն հա...
Սերժ Սարգսյանն արդարացվեց․ դատավորը հրապարակեց վճիռը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ս...