Ակցիայի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 54-ամյա տղամարդ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին՝ ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, վերջիններիս կողմից չի կատարվել:
Այդ ժամանակ տվյալ տարածքում է գտնվել նաև Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը, ով, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող:
Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոնը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
ՀՀ անձնագրերով կզբաղվեն արտասահմանյան ընկերությունները. ե՞րբ կլուծվեն խնդիրները
2 տարի անց Հայաստանում կգործի առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՆԳՆ Մ...
Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգ...
ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանումը ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց
ՀՀ–ից սիգի ձկնկիթի արտահանումը հուլիսի 2–ից ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց։ «Ժամանակավոր արգելքի կիրառման անհրաժեշտ...