Հասարակություն

4 ձերբակալված՝ ՀՀ-ում և Ուկրաինայում կիբերհանցագործությունների դեմ խոշոր գործողության արդյունքում

4 ձերբակալված՝ ՀՀ-ում և Ուկրաինայում կիբերհանցագործությունների դեմ խոշոր գործողության արդյունքում
Չորս մարդ Է ձերբակալվել Ուկրաինայում և Հայաստանում միջազգային կիբերհանցագործությունների դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում, այս մասին հայտնում է Եվրոպոլը։Գերատեսչության համաձայն՝ հարձակման են…

Չորս մարդ Է ձերբակալվել Ուկրաինայում և Հայաստանում միջազգային կիբերհանցագործությունների դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում, այս մասին հայտնում է Եվրոպոլը։


Գերատեսչության համաձայն՝ հարձակման են ենթարկվել ավելի քան 100 ինտերնետային սերվերներ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժել։ Մայիսի 27-29-ն իրականացված հատուկ գործողությունները Եվրամիության իրավապահ գերատեսչությունն անվանել է «բոտնետների դեմ երբևէ ամենախոշոր գործողությունը պատմության մեջ, որոնք կարևոր դեր են խաղում շորթող-վիրուսների տարածման գործում»։


Բրյուսելի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալություններից մեկը Հայաստանում է իրականացվել, մյուս երեքը՝ Ուկրաինայում։ Կասկածյալների ինքնության, ազգային պատկանելության մասին չի հաղորդվում։


Ըստ քննիչների՝ գլխավոր կասկածյալներից մեկը կրիպտոարժույթով վաստակել է առնվազն 69 միլիոն եվրո՝ վարձակալության հանձնելով հանցավոր ենթակառուցվածքի կայքեր՝ շորթող ծրագրերի համար։

Նմանատիպ հոդվածներ

Առանց էլէներգիայի և գազի պարտքեր չունենալու մասին տեղեկանքի Կադաստրում անշարժ գույքի պետական գրանցում չի կատարվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Էներգ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250