Վախենո՞ւմ եք առերեսվել ժողովրդի հետ. հարց՝ Նիկոլ Փաշինյանին
Ես առերեսվել եմ եւ անմիջապես շփվել եմ ժողովրդի հետ Բաղանիսում, Ոսկեպարում, Կիրանցում, Ալավերդիում, Տաշիրում եւ մնացած բոլոր տեղերում։ Ես անընդհատ շփվում եմ եւ կշփվեմ ժողովրդի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վախենո՞ւմ է առերեսվել ժողովրդի հետ, որը բողոցում ակցիաների է մասնակցում:
Դիտարկմանը, որ ինքը շքախմբով է շփվում մարդկանց հետ, Փաշինյանն ասաց. «ՀՀ պետական պահպանության ենթակա անձանց վերաբերյալ օրենսդրությունն ընդունվել է հեղափոխությունից առաջ եւ այնտեղ արձանագրված է, որ ՀՀ վարչապետը պետական պահպանությունից հրաժարվելու իրավունք չունի: Այսինքն ՊՊԾ-ն, անկախ նրանից, թե ով է վարչապետը, իր ծառայությունը պետք է իրականացնի: Դա իրենց պարտականությունն է: Ժողովրդի շփումը եղել է, կա եւ կշարունակի մնալ»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյա...