ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կիսագողական կեցվածքիդ վերջը տուր»․ լարված իրավիճակ՝ Գալստանյանի և ոստիկանապետի միջև
ՆԳՆ շենքի դիմաց իրավիճակը լարվեց Բագրատ Սրբազանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի զրույցի ժամանակ, երբ Սրբազանը և լրագրողները նրանից փորձում էին ոստիկանության գործողությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։
«Էդ կիսագողական կեցվածքիդ վերջը տուր․ մատիդ ծայրից գիտեմ, գոհ եղիր, որ դեռ բան չեմ ասում»,- ասաց Սրբազանը՝ ոստիկանապետին։
Ոստիկանապետն էլ ի պատասխան նշեց․ «Ես էլ քեզ եմ ճանաչում։ Լիքը հանցագործներ, հետախուզման մեջ գտնվող մարդիկ, խաչը բռնած ուզում են պատսպարվեն»։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյան էլ շենքի մոտ հավաքվածներին և Բագրատ Սրբազանին հայտնեց, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունելու Բագրատ Սրբազանին, բայց ոչ այս ֆորմատով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր։«Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ․ Թաթոյանը կադրեր է հրապարակել
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքն...
«Ինչի՞ ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես». Խուդինյանը՝ Բագրատ Սրբազանին
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչակա կոմիտեի դիմաց:Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյ...