Սա է պատճառը, որ պետությունը թանկ է, որովհետև լավ ապրելն է թանկ․ Փաշինյան
ՀՀ պետական բյուջեն մեր պետության կյանքի կազմակերպման մասին է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ շատ կարևոր է մեկ հարցի պատասխան տալ՝ ի՞նչ հարց են լուծում բյուջեի ծախսերով։
«Պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեք նախաձեռնությունն է, չկա որևէ նախաձեռնություն, որն ավելի թանկ արժե, քան՝ պետությունը»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչի համար է պետությունը։
«Ի վերջո, պետությունն իրեն էլիտա համարող կամ համարած մեկուսացած խմբերի առաջ քաշած գաղափարներն իրագործելու համա՞ր է, թե՞ սեփական բարեկեցությունն ապահովելու խնդիր է»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց, թե պետությունը պետք է ընկալել լավ ապրելը ապահովելուն միտված գործիք։
«Սա է պատճառը, որ պետությունը թանկ է, որովհետև լավ ապրելն է թանկ»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...