Ի սկզբանե՝ Վեհափառ Հայրապետը հրավիրյալների ցանկում չի եղել. ՆԳ փոխնախարար
Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Վեհափառ Հայրապետի առջև ճանապարհը ոստիկանների կողմից փակելուն:
«Կա պետական արարողակարգ և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ այն կլինի»,- նշեց նա:
Նախարարի տեղակալը չպատասխանեց միջադեպի մասին այլ հարցերին:
Հիշեցնենք՝ երեկ Սարդարապատում ոստիկանությունը խոչընդոտում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր: Չնայած խոչընդոտներին, կաթողիկոսը կարողացել է մուտք գործել հուշահամալիրի տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյա...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...