Բագրատ արքեպիսկոպոսը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պատասխանեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավ չլինելու մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նշենք, որ Փաշինյանն ասել է, թե Հայաստանում եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի։ Նա ընդգծել է, որ այն անձինք, որոնք եկեղեցու դեմ արշավ են տեսնում, ապա պետք է մեկ այլ տեղ դա տեսնեն, քանի որ դա կապ չունի ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության հետ։
«Փաստորեն, Բաքվի թե՞զն է պաշտպանում։ Ասում է` արշավ չկա՞։ Մենք մեր ասելիքն ասել ենք, իրենք ոնց ուզում են, թող պատասխանեն»,– նշեց սրբազանը։
Հիշեցնենք` մայիսի 28–ին` Առաջին հանրապետության տոնի օրը, Սարդարապատում ոստիկանները խոչընդոտել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի մուտքը հուշահամալիր, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` կաթողիկոսին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։
Միջադեպն արժանացավ հանրային լայն քննարկման, դատապարտող հայտարարություններ արեցին ինչպես Մայր աթոռը, այնպես էլ առանձին հոգևորականներ ու անհատներ, այդ թվում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և այլք։
Նմանատիպ հոդվածներ
Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է` ստորագրելու խաղաղության պայմանագիր. Փաշինյան
ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը կարելի է լրացուցիչ քննարկել այն բանից հետո, երբ կ...
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հեղեղումներից տուժած շրջանների վերականգնման հարցում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրո...
2 պատճառ կա, թե ինչու Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Բագրատ Սրբազանը նշեց դրանք
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, թե որոնք են այն հավանական պատճառները,...
Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի՛ ժող...