Ցավոք, ամեն ինչ սպասվածից դանդաղ է ընթանում․ Բորել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն խնդիրների է բախվում Ուկրաինային ռազմական օգնության խոստումների իրականացման հարցում, մասնավորապես, ձգձգվում է Կիևին զինամթերք մատակարարելու Չեխական նախաձեռնությունը:
«Ցավոք, ամեն ինչ սպասվածից դանդաղ է ընթանում։ Նախաձեռնությունը մեկնարկել է փետրվարի վերջին, հիմա մենք մայիսի վերջին ենք, և մենք հիմա խոսում ենք այն մասին, որ մինչև հունիսի վերջ մատակարարվելու է շուրջ 80 հազար զինամթերք։ Դա ցույց է տալիս, որ խոստումների և գործերի միջև մենք որոշակի խնդիրներ ունենք», - ասել է նա Բրյուսելում Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ։
Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներքաշում հակամարտության մեջ և հանդիսանում են «կրակի հետ խաղ»:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը սպառազինություն է պարունակում Ուկրաինայի համար, կդառնա օրինական թիրախ Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստմամբ:
Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
Բոլոր մասնագետների համար արդեն ակնհայտ է դառնում, որ Կիևին մատակարարվող ոչ մի սպառազինություն ի վիճակի չէ բեկել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքը, ավելի վաղ հայտարարել էին Կրեմլում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...
ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյա...