ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վրաստանում իշխանական պատգամավորը ջուր է լցնում ընդդիմադիր պատգամավորի վրա խորհրդարանի նիստում
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեի վրա ջուր են լցրել ելույթի ժամանակ, որում նա քննադատել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» սկանդալային օրենքը, որը նաեւ հայտնի է որպես օտարերկրյա գործակալների մասին օրենք: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա տելեգրամյան ալիքը։
«Ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեի վրա ջուր են լցրել Վրաստանի խորհրդարանի նիստում օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննադատության ժամանակ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վրացական ընդդիմության ներկայացուցչի հետ անհամաձայնություն է հայտնել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Իրմա Զավրադաշվիլին:
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է Հանրապետության Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ: Ինչպես վկայում են քվեարկության արդյունքները, որոշումն ընդունվել է պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Օրինագիծը կընդունվի իր սկզբնական խմբագրությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի այցը Սարդարապատի հուշահամալիր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում էր։ «Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկեղծ ասեմ՝ աղետի վնասները կարող էին շատ ավելի ծանր լինել. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան անցկացրել է Լոռու եւ Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այն, ինչ կատարվում է Տավուշում՝ սահմանազատում չէ․ Թաթոյանը կադրեր է հրապարակել
Անվտանգությունը չի կարող տարանջատվել մարդկանցից և նրանց իրավունքներից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքն...
«Ինչի՞ ես տոշկվել իմ վրա, յեքա մարդ ես». Խուդինյանը՝ Բագրատ Սրբազանին
Քիչ առաջ իրավիճակը լարվեց Քննչակա կոմիտեի դիմաց: Բագրատ Սրբազանի ելույթի ժամանակ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդին...