Պուտինը հայտարարություն Է արել Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած շնորհավորական հեռագրում, որը հրապարակվել Է Կրեմլի կայքում:
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային փոխգործակցության հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս համակարգված կերպով կզարգացնենք արդյունավետ երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային գործերում ջանքերի համակարգումը», — ասված է հեռագրում:
Պուտինը նշել է, որ դա բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից և «ընթանում է Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդման հունով»:
Ռուսաստանի ղեկավարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը հասել է համընդհանուր ճանաչում ունեցող հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման գործում, վայելում է արժանի հեղինակություն համաշխարհային ասպարեզում և ակտիվորեն մասնակցում է միջազգային օրակարգի կարևոր հարցերի լուծմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...
ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյա...