Պետք է հասկանալ՝ պայմանավորվածությունների ի՞նչ փաթեթ կա, որ արդեն հանձնել ենք, բայց տեղյակ չենք. Սրբազան
Այդ ժամանակը մեծ ժամանակահատված է դադար առնելու, պաուզա ունենալու, հասկանալու՝ ինչ իրադրության մեջ ենք, ինչ ժառանգություն է թողնվել թղթի վրա, պայմանավորվածությունների ի՞նչ փաթեթ կա, ինչ, որ արդեն իսկ հանձնել ենք, բայց տեղյակ չենք: Այս մասին այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, թե եթե ինքը դառնա ժամանակավոր վարչապետ, այդ ընթացքում ինչ ծրագիր է իրականացնելու եւ ինչպես է հասցնելու:
«Մեր հավակնությունները, մեր ձախողումները դրա մասին են, որ կիսատ-պռատ տեղեկություններով մարդիկ որոշումներ եւ լուծումներ են կայացնում»,-ասաց նա:
Հարցին՝ չի ստացվո՞ւմ, որ իրենք էլ կիսատ-պռատ տեղեկություններով տեսլական են ներկայացնում, Սրբազանը պատասխանեց. «Ոչ, մենք կիսատ-պռատ տեղեկություն չունենք, մենք ունենք արձանագրված փաստ, դա հակաօրինական սահմանազատումն է՝ հակառամ մեր Սահմանադրության: Մենք խոսում ենք ստի մասին, դա պետք է մի տեղ կտրվի: Ես հանրությանը բացառիկտեսիլք չեմ փոխանցել, որ այս սա այսպես է լինելու: Մտադրությունները, գաղափարն է փոխանցված: Մարդը հաստատ կարող է խոսել, երբ ամբղջական պատկեր ունի ձեռքին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։ «Հավարտ Սրբոց Գայանյանց տո...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրանցի գյ...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...
ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյա...