ՄԻՊ–ի պաշտոնում եղած ժամանակ գաղտնալսել են Քրիստինե Գրիգորյանին. «Հրապարակ»
ՀՀ հատուկ ծառայությունները դեռևս Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում եղած ժամանակ գաղտնալսել են ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանին։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Նշենք, որ Գրիգորյանն արդեն ավելի քան 1 տարի է, ինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետն է։
«Դեռևս օմբուդսմենի պաշտոնում Գրիգորյանը, ըստ լավատեղյակ աղբյուրի, հայտնաբերել է, որ փորձում են իր հեռախոսին գաղտնալսող ծրագրեր «նստեցնել»: Գրիգորյանը, համապատասխան ծառայություններից ստանալով ծանուցումը, որ ձեր հեռախոսի մեջ օտար միջամտություն է իրականացվել, անմիջապես դիմել է հատուկ ծառայություններին` ճշտելու, արդյոք իրե՞նք են դա անում: ԱԱԾ-ից հերքում ստանալով, նա հայտարարել է, որ մտադիր է աղմուկ բարձրացնել՝ նաև միջազգային կառույցներին տեղեկացնելով, որ ՀՀ ՄԻՊ-ին փորձում են գաղտնալսել»,– գրում է թերթը։
Պարբերականի աղբյուրը տեղեկացրել է, որ այդ «սպառնալիքից» հետո հատուկ ծառայությունները փոխել են դիրքորոշումը` ՄԻՊ-ին տեղեկացնելով, որ նպատակ չեն ունեցել իրեն գաղտնալսելու, սխալմամբ են այդ ծրագիրը տեղադրել իր հեռախոսում:
Թերթի տեղեկություններով` այդ ընթացքում հատուկ ծառայություններն արդեն հասցրել են նրա հեռախոսից բավականին նյութեր քաշել և դրանք պահվում են որպես կոմպրոմատ, և խոսքը` «ինտիմ բնույթի» նյութերի մասին է:
Նմանատիպ հոդվածներ
2 պատճառ կա, թե ինչու Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Բագրատ Սրբազանը նշեց դրանք
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, թե որոնք են այն հավանական պատճառները,...
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությու...
Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի՛ ժող...
Կարգալույծ չեմ. Բագրատ Սրբազանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը
Բագրատ Սրբազանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը:Սրբազանն ասաց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել սրբազան հայ...