Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Հայաստանի ժողովրդին. Հունաստանի ԱԳՆ
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
«Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։
Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ ու կամուրջներ։ Հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։ Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.«Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հան...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։Լուսանկարում կործանվ...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։Ըս...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։Ըստ իրանական գործակալությ...