Մայր Աթոռը ոստիկաններին կոչ է անում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է ոստիկանների բռնությունները ցուցարարների նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀԱԵ մամուլի ծառայությունը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հայտարարել է, որ երկրում ստեղծված ճգնաժամի խորացման պատճառով իրենց խաղաղ բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ՝ «բռնությունների դատապարտելի դրսևորումներով»։
Մայր Աթոռը նշել է, որ նման գործողությունները խորացնում են ներհասարակական լարվածությունը և կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Գերագույն հոգևոր խորհուրդը ոստիկաններին կոչ է արել իրենց պարտականությունների կատարման ընթացքում հարգել հայրենակիցների հիմնարար իրավունքները և գործել միմիայն մարդասիրության և օրինականության սկզբունքների պահպանությամբ։
Ժողովը նաև հանրային գործողությունների մասնակիցներին հորդորել է իրենց բողոքն արտահայտել բացառապես օրենքի շրջանակներում և չտրվել հնարավոր սադրանքների։
«Միաժամանակ պատգամում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ այս բարդ իրադրության մեջ դրսևորել պատասխանատվություն և ամենայն ջանք գործադրել՝ ի խնդիր հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման, հայոց պետականության անխաթար պահպանության և ամրապնդման»,- ասվում է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահներ են տեղակայվում․ ԱԱԾ
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է. «Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հա...
Էբրահիմ Ռաիսին և Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են. Mehr
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռում գտնվող բոլորի հետ միասին, հայտնում է Mehr-ը։ Ըստ իրանական գործակալութ...
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
Իրանում նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են, հայտնել է Իրանի «Կարմիր մահիկի» ղեկավարը։ Լուսանկարում կործան...
Իրանի նախագահը, ԱԳՆ ղեկավարը. ովքեր են եղել Իրանում կործանված ուղղաթիռում
Իրանում կործանված նախագահական ուղղաթիռում չորս պաշտոնյա է եղել, հայտնում է ռուսաստանցի միջազգային լրագրող Աբաս Ջուման։ Ը...