Մարդիկ գիտեն այն գինը, որ ՀՀ-ն վճարում է այնպիսին լինելու համար. Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ այն, ինչ այս պահին անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության։ Այս մասին Պոդոլյակն ասել է AnalitikaUA-ին տված հարցազրույցում։
Շնորհավորելով Հայաստանին Առաջին հանրապետության օրվա առթիվ՝ ուկրաինացի քաղաքական գործիչը հաջողություն է մաղթել՝ շեշտելով, որ համակրում է Հայաստանին։ «Գլխավոր մաղթանքս է՝ միշտ ճիշտ դաշնակիցների ընտրել և չհավատալ նրանց, որոնք կեղծավոր են։ Ես կարծում եմ, որ այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ցանկացած պարագայում հանգեցնելու է հաջողության»,- ասել է Պոդոլյակը՝ հավելելով, որ իզուր չէ, որ Հայաստանը ճիշտ ժամանակին ընտրել է ինքնուրույն լինելու ճանապարհը։
Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում այն երկիրը, որը ներքին ուժեղ կամք ունի, որտեղ կա հզոր ներքին կորիզ, երբեք մենակ չի մնա։ «Ինձ համար հաճելի է, երբ կա այդպիսի հզոր ներքին կորիզ, երբ մարդիկ գիտեն, հասկանում են, թե ինչ է Հայաստանը, հասկանում են այն գինը, որ Հայաստանը վճարում է այնպիսին լինելու համար, ինչպես ցանկանում է՝ իր ազատության համար։ Սա միայն հարգանք, համակրանք և միշտ օգնելու, աջակցելու ցանկություն է առաջացնում՝ ոչ միայն բառերով, այլ նաև գործողություններով»,- ասել է ուկրաինացի քաղաքական գործիչը։
Նմանատիպ հոդվածներ
2 պատճառ կա, թե ինչու Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Բագրատ Սրբազանը նշեց դրանք
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, թե որոնք են այն հավանական պատճառները,...
Իրական Հայաստանի ռազմավարությունը հենց սրա մասին է. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով, որը ներկայացնում ենք ստորև․«Սիրելի՛ ժող...
Կարգալույծ չեմ. Բագրատ Սրբազանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը
Բագրատ Սրբազանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը:Սրբազանն ասաց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել սրբազան հայ...
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությու...