Խոսակցություններ այդ մասին կան, բայց մենք մեծ ցանկություն չենք տեսնում․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցի արդյունքներով մամուլի մոտեցման շրջանակներում հայտարարել է, որ Մոսկվայում մեծ ցանկություն չեն տեսնում Վաշինգտոնի կողմից պայմանավորվել ռազմավարական սպառազինությունների մասին: Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսակցություններ այդ մասին (ռազմավարական սպառազինությունների մասին պայմանագրեր — խմբ․) կան, բայց մենք մեծ ցանկություն չենք տեսնում: Տեսնենք, թե ինչ կլինի հետո», - ամփոփել է նախագահը։
Մինչ այդ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան հայտարարել էր, որ ապագայում ուկրաինական ճգնաժամի կարգավորումից հետո անհրաժեշտ կլինեն նոր համաձայնագրեր՝ որպես Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒ) այլընտրանք:
Նրա կարծիքով՝ այսօր շատ միջազգային կառույցներ աշխատում են անվտանգության ոլորտում իրավիճակը «օրորելու» համար։
ԵՍԶՈՒ համաձայնագիրը ստորագրվել Է Փարիզում 1990թ.: 2007 թվականին Մոսկվան հայտարարեց համաձայնագրի պայմանների կատարման մորատորիումի մասին, քանի որ այն չեն վավերացրել ՆԱՏՕ-ի երկրները։