Երկու երկիր պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը որպես պետություն
Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Նորվեգիայի որոշումն ուժի մեջ է մտել: Այս մասին ասվում է Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում։
«Ավելի քան 30 տարի Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ամենաջերմ աջակիցներից մեկը։ Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում Է Պաղեստինը որպես պետություն, դա կարևոր հանգրվան է Նորվեգիայի և Պաղեստինի միջև հարաբերություններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իսպանիայի կառավարությունը ևս պաշտոնապես ճանաչել Է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն: Այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
Պաղեստինն անկախ պետություն ճանաչելու որոշման մասին Նորվեգիայի կառավարությունը հայտնել էր մայիսի 22-ին: Այս մասին հայտարարել են նաև Իռլանդիայի և Իսպանիայի իշխանությունները: Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին: Միաժամանակ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են հրեական պետության ԱԳՆ, որտեղ նրանց դեմարշ է հայտարարվել։
Ներկայումս ՄԱԿ-ի 193 երկրներից ավելի քան 140-ը ճանաչում են Պաղեստինի պետականությունը, այդ թվում՝ Ռուսաստանը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Մայր Աթոռը՝ Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին
Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Սարդարապատում Գարեգին Բ–ի մասնակցությամբ միջադեպի մասին։«Հավարտ Սրբոց Գայանյան...
Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ խնջույքի մասին
Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ...
Կիրանցի հարակից բարձունքում առավոտյան ադրբեջանական դրոշ է տեղադրվել․ գյուղապետ
Այսօր առավոտյան Կիրանցի գյուղի կամրջի վերևի հատվածում հայտնվել է ադրբեջանական դրոշ։ Լուրը Tert.am-ին փոխանցեց Կիրան...
Լեմկինի ինստիտուտը կոչ է արել Ալիևին և ստորագրահավաք սկսել
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատ արձակել Բաքվում ապօրի...